Աստանայի քաղաքագլուխ Է դարձել Ղազախստանի ֆինանսների նախկին նախարարը
International newsՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր Է ստորագրել երկրի ֆինանսների նախկին նախարար Բախիտ Սուլթանովին Աստանայի ակիմ (քաղաքագլուխ) նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է նախագահի մամուլի ծառայությունը: «Պետության ղեկավարի հրամանագրով Բախիտ Տուռլիխանի Սուլթանովը նշանակվել Է Աստանա քաղաքի ակիմ»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Սուլթանովը 46 տարեկան Է, 2014 թվականի օգոստոսից նա գլխավորում Էր Ղազախստանի ֆինանսների նախարարությունը: Ժամանակին Սուլթանովը եղել Է հանրապետության նախագահի օգնականը, զբաղեցրել Է պետության ղեկավարի վարչակազմի փոխղեկավարի պաշտոնը: Ավելի վաղ քաղաքային վարչակազմը գլխավորած Ասեթ Իսեկեշեւը սեպտեմբերի 10-ին նշանակվել Է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: