Եվրախորհրդարանը կոչ է արել ուժեղացնել սեռական ոտնձգությունների դեմ պայքարը
International newsԵվրախորհրդարանը սեպտեմբերի 11-ին հավանություն Է տվել այն բանաձեւին, որով կոչ Է արվում ԵՄ-ում ուժեղացնել պայքարը սեռական ոտնձգությունների դեմ, ինչպես նաեւ կին քաղաքական գործիչների նկատմամբ «թրոլինգի» դեմ Համացանցում: Բանաձեւի նախագիծը ներկայացվել Է կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության կոմիտեի զեկուցողի կողմից:
«Կանանց մինչեւ 55 տոկոսը ԵՄ-ում ենթարկվել Է սեռական ոտնձգությունների, յուրաքանչյուր տասներորդ կինը սեռական ոտնձգության կամ հետապնդումների Է ենթարկվել նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ»,-ասված Է բանաձեւին կից բացատրական գրության մեջ:
«Եվրախորհրդարանը կոչ Է անում անդամ երկրներին՝ միջոցներ ձեռնարկել աշխատավայրերում բռնությունները եւ սեռական ոտնձգությունները կանխելու ու կասեցնելու համար, այդ թվում՝ խախտողների նկատմամբ… խիստ եւ զսպող պատժամիջոցների միջոցով»,-ասված Է բանաձեւի տեքստում, որին հավանություն Է տրվել 528 «կողմ» եւ 48 «դեմ» ձայներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: