Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձիգները համատեղ վարժանք են անցկացրել երիտասարդ օդաչուների հետ
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի երիտասարդ օդաչուների հետ համատեղ վարժանքներին: «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում վաշտային տակտիկական խումբը ուսումնամարտական առաջադրանքներ Է կատարել Մի-24Պ հարվածային ուղղաթիռների աջակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մոտոհրաձիգները փորձարկել են շարասյուների ուղեկցումը, դեսանտի իջեցումը պայմանական հակառակորդի թիկունքում, ինչպես նաեւ դարաններ են կազմակերպել:
Ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային ու գիշերային ժամերին օդերեւութաբանական բարդ պայմաններում կատարել են լեռնային-ժայռոտ տեղանքում պայմանական հակառակորդի թիրախների որոնման, հայտնաբերման, ճանաչման, նշանառման եւ խոցման առաջադրանքներ: Մարտավարական վարժանքներում ներգրավված Էին հազարից ավելի զինծառայողներ, գործի Էր դրվել շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-24Պ եւ Մի-8 ՄՏՎ ուղղաթիռներ: