Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ խոնարհեց Կոմիտասի արձանի առջև
SocietyԱշխատանքային այցով Ֆրանսիա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին Փարիզի Երևանի պուրակում ծաղիկներ խոնարհեց Կոմիտասի արձանի առջև: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:
Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Նախատեսվում է, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: