«Ժիրոնա»-«Բարսելոնա» խաղը, ամենայն հավանականությամբ, կկայանա Մայամիում. Լա Լիգայի նախագահ
SportԼա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Ժիրոնայի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի ԱՄՆ-ում:
«Ես վստահ եմ 90 տոկոով, որ «Ժիրոնան» և «Բարսելոնան» կխաղան Մայամիում»,- նշել է Տեբասը, ում խոսքերն է մեջբերում «COPE»-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա հունվարի 26-ին: