Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն կապի գրասենյակ բացեցին Քեսոնում
International newsՍեպտեմբերի 14-ին սահմանամերձ Քեսոն քաղաքում տեղի Է ունեցել Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ կապի կետի բացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը:
Նրա տեղեկություններով՝ գրասենյակի բացմանը երկուստեք մասնակցել Է շուրջ 100 մարդ: Հարավկորական պատվիրակությունը գլխավորում Էր միավորման նախարար Չո Մյոն Գյոն, իսկ ԿԺԴՀ-ինը՝ հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Լի Սոն Գվոնը:
Նշվում Է, որ գրասենյակում յուրաքանչյուր կողմից աշխատելու Է մոտավորապես 20 մարդ, որոնք կարող են կապ պահպանել մշտական հիման վրա: Փորձագետների կարծիքով՝ նման գրասենյակի գործունեության սկիզբը առաջին քայլն Է Սեուլում եւ Փհենյանում երկու Կորեաների դեսպանությունների բացման ճանապարհին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: