Արամ Հակոբյանը 3-րդ տեղով է ընթանում աշխարհի առաջնությունում
SportԹուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությունում կայացան նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղաների պայքարում Արամ Հակոբյանը կիսեց միավորը մրցակցի հետ: Ոչ-ոքի խաղացին նաև Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը: Միակ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը:
10-րդ տուրից հետո Արամ Հակոբյանը 3-րդ է և ունի 7,5 միավոր: Առաջատարը 9,5 միավորովՊարհամ Մաղսուդլուն է: