Ֆիլիպիններում մոլեգնող և Չինաստանի ափերին հասած «Մանգհութ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի
International newsՖիլիպիններում մոլեգնող «Մանգհութ» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 49-ի: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ինչպես հաղորդվում է, թայֆունն այսօր ավելի վաղ հասել էր Չինաստանի հարավային ափերին: Տեղի Կենտրոնական հեռուստաընկերության տվյալներով՝ Գուանդուն նահանգում առնվազն 43 000 տուն մնացել է առանց էլեկտրականության:
Իշխանություններն ավելի վաղ հարյուր հազարավոր բնակիչների են տարհանել, դադարեցրել են երկաթուղային հաղորդակցությունը և ուսումնական գործընթացը:
Հիշեցնենք, որ «Մանգհութ» թայֆունն ամենահզորներից մեկն է և գնահատվում է վտանգավորության առավելագույն՝ հինգերորդ աստիճանով: Այն շարժվում է 255 կմ/ժամ արագությամբ: Ներկա պահին այն առավել կործանարար է գնահատվում, քան ԱՄՆ-ի արևելյան ափերին մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկը, որի հետևանքով նույնպես մարդկային կորուստներ են գրանցվել: