Վրաստանի խորհրդարանը հետաձգել է կանեփի աճեցման և արտահանման օրինագծի քննարկումը
International newsՎրաստանի խորհրդարանը հետաձգել է կանեփի աճեցմանը և արտահանմանը վերաբերող օրինագծի քննարկումը:
Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կքննարկվի միայն մարիխուանայի օգտագործմանը վերաբերող օրինագիծը:
«Ստացվել է օրինագծի փաթեթը, որը վերաբերում է մարիխուանայի սպառման և փոքր ծավալով կանեփի աճեցման հարցի կարգավորմանը: Մեզ համար կարևոր է գործել հասարակության տրամադրվածության համապատասխան: Հասարակությունն, անպայման, պետք է տեղեկացված լինի նման հարցերի կարգավորման մասին: Տեղեկացնելը ժամանակ է պահանջում, այդպիսով մենք որոշում ենք կայացրել տարանջատել այդ երկու հարցի քննարկումը»,- հայտարարել է Կոբախիձեն: