Աղբահանությունը Երևանի համաքաղաքային խնդիրն է. Ր. Հովհաննիսյանը շրջեց Շենգավիթում
SocietyԵրևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն նախընտրական քարոզարշավն անցկացրեց Շենգավիթում:
Շրջելով բակերում նա մոտեցավ քաղաքացիներին, զրուցեց նրանց հետ, հարցրեց, թե ինչ խնդիրներ են առանձնացնում Երևանում: «Ամենակարևորն այն է, որ ունենանք ազատ ընտրություններ»,-ասաց նա քաղաքացիներից մեկի հետ զրուցելիս:
Փողոցներից մեկում Րաֆֆի Հովհաննիսյանը տեսավ մեծ քանակությամբ աղբակույտ, նշեց. «Աղբահանությունը Երևանի համաքաղաքային խնդիրն է։ Նման վիճակը երբեք չի տեսել»։
Նախքան այդ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց Սիրահարների այգիում: