Մատվիենկոն մտադիր է այցելել նաև Հարավային Կորեա
International newsՌուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ով սեպտեմբերին պաշտոնական այցով մեկնել էր Փհենյան, հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին մտադիր է այցելել նաև Հարավային Կորեա: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, նա հայտնել է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Մատվիենկոն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի իր գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է միջխորհրդարանական երկխոսությունների հարցն ու խորհրդարանականների հանդիպման կարևորությունը: Նրա խոսքով՝ հյուսիսկորեացի խորհրդարանականներին հետաքրքրում է Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ հանդիպումը:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակը նաև հույս է հայտնել, որ «նման կապեր կհաստատվեն» Կանանց երկրորդ եվրասիական համաժողովի ժամանակ: Նա նաև հավելել է, որ կնպաստի դրան: