Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնեցին Մոսկվա
SportՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները մեկնել են Մոսկվա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մեկնեցին Մոսկվա:
Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ: Նախնական պայմանավորվածության համաձայն, Երիցյանը պետք է մրցեր Ալեքսանդր Շարոնովի հետ, սակայն վերջին պահին պայմանագիրը չստորագրվեց:
Սեպտեմբերի 21-ին ռինգ դուրս կգա և WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի նաև Արամ Ավագյանը: