7 իրեր, որոնք ոչ մի դեպքում նվեր չընդունեք. դրանք ձեր կյանք ոչ մի լավ բան չեն բերի
Lifestyle7 իրեր, որոնք ձեր կյանք ոչ մի լավ բան չեն բերի
Գոյություն ունեն մի քանի նվերներ, որոնք, համաձայն ժողովրդական բանահյուսության, ունեն բացասական էներգետիկա: Եթե դուք հավատում եք այդ նշաններին, ապա ավելի լավ է այդ նվերներից հրաժարվել:
1. Դանակ:
Չի կարելի նվիրել ցանկացած կտրող-ծակող առարկա, քանի որ դրանք իրենց մեջ շատ բացասական էներգիա են կրում: Եթե մարդը պնդում է, որ ընդունեք նվերը, գնեք այն խորհրդանշական գումարով:
2. Ժամացույց:
Այս անվնաս աքսեսուարը չեն նվիրում, քանի որ ժամացույցներին հատուկ է կանգնելը: Որպեսզի այսպիսի նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ավելի լավ է այն նվիրողին մի փոքր գումար տաք:
3. Դրամապանակ:
Եթե դուք ուզում եք բաց թողնել փողային հաջողությունը, ավելի լավ է՝ որպես նվեր չընդունել դատարկ դրամապանակ: Գոնե մի մետաղադրամ դրա մեջ դրված պետք է լինի:
4. Թաշկինակ:
Այս առարկան իր մեջ նեգատիվ էներգիա է կրում, քանի որ կապված է վշտի ու արցունքների հետ: Շատ երկրներում թաշկինակներ թաղումների ժամանակ են նվիրում:
5. Մարգարիտ:
Շատ երկրներում մարգարիտը խորհրդանշում է արցունքներ ու հիվանդություն: Ընդունված է համարել, որ այդպիսի նվերը կարող է վիշտ, կորուստներ ու հիվանդություններ բերել:
6. Հայելի:
Գործնականորեն ողջ աշխարհում հայելին կախարդական ու միստիկ առարկա են համարում: Ասում են, թե այն ունակ է խլել երիտասարդությունը, գեղեցկությունն ու կենսական ուժերը:
7. Ձեռնոց:
Ձեռնոցի հետ շատ կախարդական ծեսեր են կապված, որոնք ուղղված են մարդու անձը կառավարելուն: