Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին
International newsՆավթի համաշխարհային գներն այսօր անկում են գրանցել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) հերթական անգամ կոչ է արել ապահովել նավթի գների նվազումը:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում նվազել է 0.76 տոկոսով՝ հասնելով 78.80 դոլարի՝ մեր բարելի դիմաց:
Տեխասյան WTI ընկերության նավթի ֆյուչերսների արժեքը նյույորքյան NYMEX բորսայում այդ ընթացքում նվազել է 0.24 տոկոսով՝ հասնելով 70.95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
«ՕՊԵԿ-ի մենաշնորհը պետք է նվազեցնի նավթի գները: Մենք պաշտպանում ենք Մերձավոր Արևելքի երկրները, առանց մեզ երկար ժամանակ անվտանգության մեջ չեն լինի, և այնուամենայնիվ նրանք շարունակում են ձգտել նավթի առավել բարձր գների:
Մենք կհիշենք դա», - իր թվիթերյան էջում գրել է Թրամփը: