Նյու Յորքի նահանգում յոթ մարդ է տուժել հրաձգությունից. Reuters
International newsՆյու Յորքի նահանգում առնվազն յոթ մարդ, ներառյալ երեխա Է տուժել Սիրակյուս քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Գործակալության տվյալներով՝ հրաձգությունն սկսվել Է հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 5:00-ին) մասնավոր տներից մեկում, որտեղ ընտանիքը հավաքվել Էր հարգելու իր մահացած ազգականի հիշատակը:Նշվում Է, որ ընդամենը արձակվել Է տասը կրակոց: Պատահարի այլ մանրամասնություններ չեն ներկայացվում:
Սեպտեմբերի 20-ին ավելի վաղ CBS հեռուստաալիքը հայտնել Էր, որ Մերիլենդի նահանգի Աբերդին քաղաքի արվարձանում հրաձգության հետ կապված միջադեպի հետեւանքով զոհվել Է չորս մարդ, երեք հոգի վերքեր Է ստացել: Հրաձգությունը սարքել Էր Rite Aid դեղատնային ցանցի պահեստի 26-ամյա աշխատակցուհին, որն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: