ՌԴ-ն եւ Թուրքիան համաձայնեցրել են ապառազմականացված գոտու սահմանները Իդլիբում. Լավրով
International newsՌուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմականացված գոտու կոնկրետ սահմանները Սիրիայի Իդլիբի նահանգում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 21-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ «նախօրյակին Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմականացված գոտու սահմանները, ուստի (ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների) պայմանավորվածությունների կատարման գործընթացը ակտիվ փուլում Է»: