Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի Միացյալ Նահնագներ, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նիստում և կմասնակցի միգրացիոն հարցերով բարձրագույն նիստին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Էրդողանի մամլո ծառայությանը:
Ինչպես ասվում է մամլո հաղորդագրության մեջ, սեպտեմբերի 24-ին թուրք առաջնորդը կմասնակցի միգրացիոն հարցերով նիստին, իսկ սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա Գլխավոր վեհաժողովում: Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, տարբեր երկրների և կառավարությունների ղեկավարների հետ, ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ-ում թուրքական և մահմեդական համայնքների ներկայացուցիչների հետ:
Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընի խոսքով՝ նրա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին հարցը դեռ չի որոշվել: