Վարչապետի համոզմամբ՝ կենսաթոշակի բարձրանալու համար պետք է առաջին հերթին խրախուսել աշխատող մարդուն
EconomicsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բնակիչներին տեղեկացրեց, որ հունվարի 1-ից կենսաթոշակի նվազագույն չափը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին:
«Այսինքն, նվազագույն թոշակն ավելանալու է, որ մարդն իր սննդի հարցը կարողանա լուծի: Այսօր մեր կառավարությունը այդ հարցն է լուծում ձեզ համար: Հունվարի 1-ից 18 հազար դրամ կենսաթոշակը կդառնա 25 հազար դրամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ եթե ձգտում ենք, որ կենսաթոշակի չափն էլ ավելի բարձրանա, պետք է աշխատող մարդուն խրախուսել, սատարել, որ աշխատատեղեր ստեղծվեն:
«Մի օրինակ ներկայացնեմ, սահմանամերձ գյուղերից մեկում այս տարի առաջին անգամ թուզ է արտահանվել: Պարզվեց, որ այդ գյուղի թոռը եկել է ու որոշել արտահանում կազմակերպել, արդյունքում, զգալի կանխիկ փող է մուտք գործել այդ սահմանամերձ գյուղ: Այս ամենն ինչի համար եմ ասում. այո, մենք շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է, որ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: