Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վարչապետը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը

Economics

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ եղել է «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանում և ներկա գտնվել լոլիկի վերամշակման նոր հոսքագծի բացմանը, որի շնորհիվ ակնկալվում է մթերման և արտադրության ծավալի աճ: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել լոլիկի վերամշակման, տոմատի մածուկի, հյութերի, կոմպոտների, մրգերի վերամշակման և պահածոների արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ սարքավորումների և գործարանի ենթակառուցվածքի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թ. ներդրվել է 3.5 մլն ԱՄՆ դոլար։ Շահագործման է հանձնվել լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական առաջատար Cavalieri սարքավորումը, որն արտոնագրված տեխնոլոգիա է և իր տեսակի մեջ միակ հոսքագիծն է ԵԱՏՄ–ում։ Նշվել է, որ ներկայում ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից (2018թ. 25 տոկոս աճ)։ Փոքր և միջին բիզնեսի հետ համագործակցության արդյունքում այս տարի գյուղհումքի մթերումը կրկնապատկվել է՝ գերազանցելով 2 մլրդ դրամը։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, ԱՄՆ, Կանադա, Անգլիա և Ղազախստան:

Զարգացման ծրագրերի մասով վարչապետը տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարում ընկերությունը ծրագրում է կրկնապատկել արտադրության աճը (նախատեսվում է արտադրական նոր մասնաճյուղի հիմնում), 3.5 անգամ ավելացնել արտահանման ծավալը, ավելացնել արտադրատեսականին և բարելավել արտադրանքի որակը:

«Արտֆուդ»-ի ղեկավարությունը նաև կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ ներկայում գործարանում կա մոտ 100 թափուր սեզոնային աշխատատեղ` 90000 դրամ աշխատավարձով, որոնք, սակայն, չեն համալրվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում զրկվել աղքատության նպաստից: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում աղքատության տրամաբանությունը աշխատանքի տրամաբանությամբ փոխելու և աշխատելը խրախուսելու ուղղությամբ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է նաև Արարատի գինու գործարան՝ ծանոթացել խաղողի մթերման գործընթացին և ընթացիկ արդյունքներին: Նշվել է, որ 2018 թ. գործարանում նախատեսում են մթերել 14-18 հազ. տոննա խաղող, այս պահի դրությամբ արդեն մթերվել է 7 հազ. տոննա: Ընթացքի մեջ է գինու մթերման համար նախատեսված նոր տարաների տեղադրումը, որը թույլ կտա տարեկան մթերել մոտ 20 հազ. տոննա խաղող: Տեղեկացվել է, որ խաղողը մթերվում է առանց սորտային և քանակական սահմանափակումների, և վերջին 10 տարում մթերման ծավալը դինամիկ աճ է ունեցել՝ կազմելով 14-18 հազ. տոննա, իսկ իրացման ծավալը կազմել է 4-7 մլն շիշ: Աշխատանք է տարվում ոչ միայն ԱՊՀ, այլև եվրոպական շուկայում ամրապնդվելու ուղղությամբ: 

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կոնյակի հնեցման, տեսակավորման, շշալցման, փաթեթավորման արտադրամասերում: Ընկերության ղեկավարությունը երկրի վարչապետին է ներկայացրել ընթացիկ և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև հետագա ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ ներկայում գործարանում իրականացվում են տեխնիկական-տեխնոլոգիական մակարդակի բարձրացման, հումքի պահպանման հնարավորությունների և ծավալի ընդլայնման աշխատանքներ: Նախատեսվում է նաև ստեղծել ֆերմերային սպասարկման, աջակցման ծառայություն՝ նպատակ ունենալով թեթևացնել ֆերմերի գյուղատնտեսական աշխատանքի բեռը և ավելի որակյալ արտադրանք ստանալ: Դա նաև հնարավորություն կտա փոխել խաղողագործության մշակման կուլտուրան և սորտային կազմը և ամրապնդել ֆերմեր-վերամշակող կապը: 

Վարչապետը կարևորել է Արարատի մարզում սննդարդյունաբերության և վերամշակող գյուղատնտեսության հետագա զարգացումը և նշել, որ գործադիրը պետական մեխանիզմների շրջանակում պատրաստ է աջակցել այդ գործընթացին: 

Արարատի մարզ աշխատանքային այցի ավարտին վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Մասիս քաղաքի «Ինտեր ակվա» ձկնաբուծական ընկերություն, ծանոթացել արտադրական հնարավորություններին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project