Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ
International newsԲաքվում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք շրջաններ և մետրոյի կայարաններ անցել են ջրի տակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի քանի թաղամասեր ընդհանրապես հոսանքազրկվել են:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները զբաղված են ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներով: