Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, եթե բանակցությունները «կառուցողական լինեն»: Коммерсантъ -ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Նախագահը բավականին պարզ է արտահայտվել: Եթե Իրանի հետ բանակցությունները կառուցողական լինեն՝ նախագահն ուրախ կլինի անցկացնել դրանք»,- ասել է Պոմպեոն:
Սեպտեմբերի 25-ին Դոնալդ Թրամփը ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, իսկ հաջորդ օրն անձամբ կվարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: