Խաղողը Հայաստանում ամենից բարձր գնով մթերելը մեծ աջակցություն է գյուղացիներին
SocietyՄինաս Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս տարի շատ խոսվեց այն մասին, որ խաղողի բերքը բավականին անբարենպաստ է լինելու, անգամ գյուղացիների կողմից բողոքի որոշակի ակցիաներ կազմակերպվեցին, որպեսզի ուշադրություն հրավիրեն իրենց խնդիրների վրա։
Իսկ բերքահավաքին պարզվեց, որ խաղողագործները կանգնած են բավականին լուրջ խնդրի առջև։ Նախ տարին առանց այն էլ բերքառատ չէր և հետո բնական երևույթների, մասնավորապես կարկուտի հետևանքով եղած առանց այդ էլ սակավ բերքը որակապես տուժել էր։
Այս մտահոգիչ խնդրով Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների հետ հանդիպիպեց Գագիկ Ծառուկյանը։ Հարկ է նշել, որ Ծառուկյանն ամեն տարի գարնանն ու ամռանը հանդիպում է ունենում խաղողագործների հետ և անձամբ ծանոթանում նրանց առջև ծառացած խնդիրներին և իր օգնության ձեռքն է մեկնում յուրաքանչյուր խաղողագործի կողմից բարձրաձայնված յուրաքանչուր հարցին։
Այս տարի ևս բացառություն չէր, բայց այս անգամ վերոնշյալ խնդիրները ավելի լուրջ էին և ավելի խորքային լուծումներ պահանջող։ Հետևաբար Գագիկ Ծառուկլյանը որոշեց, որ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի կողմից կբարձրացվի խաղողի մթերման գինը։ Խաղողի բերքը կգնվի Հայաստանում սահմանված ամենից բարձր գնով՝ 1 կիլոգրամի դիմաց 150 դրամ։ Հատկանշական է, որ կոնյակի վաճառքի գինը չի բարձրացել, բայց երբ գյուղացին ունի խնդիրներ, Ծառուկյանը պարտաստակամ է անգամ այսպես օգնելու, եթե նույնիսկ դրանից հետո գործարանի շահույթը նվազի։
Մինչև խաղողի բերքահավաքի ավարտը մթերման կայաններն աշխատելու են հագեցած կերպով։ Իսկ խաղողագործները գումարները ստանալու են տեղում՝ բերքը հանձնելուց անիջապես հետ, ընդ որում՝ Հայաստանում ամենից բարձր գնելով։