Գ. Ծառուկյանն իր վրա վերցրեց բնության կողմից խաղողագործներին հասցված վնասը
SocietyԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քանի դեռ Երևանում տիրում է բուռն հետընտրական մթնոլորտ, Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների համար լուծվեց ևս մեկ կարևորագույն խնդիր: Ավանդույթի համաձայն, տեղի խաղողագործների հետ հանդիպման էր գնացել անձամբ Գագիկ Ծառուկյանը՝ լսելու և լուծումներ տալու խաղողագործների խնդիրներին: Ինչպես և ամեն տարի, Ծառուկյանն այս անգամ ևս ընդառաջելով խաղողագործներին, հայտարարեց, որ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը խաղողը կմթերի ամենաբարձր՝ 150 դրամով: Չնայած այն հանգամանքին, որ շուկայում արտադրանքի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, Ծառուկյանը գնաց այդ քայլին, ասելով, որ թեկուզ գործարանը տուժում է այս դեպքում, սակայն նա չի կարող անտարբեր գտնվել գյուղացու խնդրի նկատմամբ, չէ որ այս տարի բնությունը չար կատակ էր խաղացել և խաղողաքգործների բերքի մի մասը ընդհանրապես ենթակա չէր մթերման: Իսկ Ծառուկյանի այս քայլով, արդեն իսկ հնարավոր եղավ կոմպեսացնել այն վնասը, որ բնությունն էր պատճառել գյուղացուն: Բացի այդ, այս տարածաշրջանի խաղողագործները, ովքեր պայմանագրեր ունեն և տարիներ շարունակ համագործակցում են միայն Ծառուկյանի հետ, դա պատահական չէ, քանի որ նրանք, բացի գարնանը ինքնարժեքով տրամադրվելիք օգնությունից, իրենց բերքի գումարները ստանում են անմիջապես այն մթերելուց հետո և ստիպված չեն լինում ինչ-որ ժամանակահատված սպասել:
Ինչ խոսք, նմանատիպ ջերմ հանդիպումներն ու անմիջական շփումները միշտ էլ տվել են ցանկալի արդյունք և դրա ամենակարևոր արդյունքը, գյուղացու գնահատված լինելու հանգամանքն է և սեփական երկրում ապրել և արարելու ցանկությունը: