Գագիկ Ծառուկյանը՝ խաղողագործների հուսալի գործընկեր
SocietyՄանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի տարի է, ինչ գյուղատնտեսությունը՝ մասնավորապես խաղողագործությունը, Հայաստանում հռչակվել է տնտեսության գերակա ճյուղ: Խնդիր է դրված միջազգային շուկայում հայկական գինու ճանաչելիությունը մոտեցնել հայկական կոնյակի վարկանիշին:
Բավականին հավակնոտ է հնչում, սակայն միանգամայն իրագործելի: Հարկավոր է ընդամենը լրացուցիչ ուշադրություն դարձնել խաղողագործների խնդիրներին, հարկ եղած դեպքում օգնության ձեռք մեկնել նրանց:
Ցավոք, ամեն տարի խաղողագործները բախվում են գրեթե նույն խնդիրներին՝ ոռոգման ջրի պակաս, մթերող ընկերությունների բացակայություն կամ մթերման ցածր գին: Համոզված եմ ոչ ոք չի մոռացել չարաբաստիկ 2015թ.-ը, երբ Կառավարության հորդորով խաղողի մեծ բերք մշակած գյուղացին հայտնվեց օրհասական վիճակում՝ մթերող ընկերությունները կտրականապես հրաժարվում էին որևէ մթերում կատարել, քանի որ ռուբլու արժեզրկման հետևանքով արտահանում չէր կատարվել: Այն ժամանակ խնդրի լուծման ամբողջ բեռն իր վրա վերցրեց Գագիկ Ծառուկյանը, ով «գյուղացու վիզը ծուռ չթողեց»: 2015 թ-ին Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատը տարբեր մարզերից ռեկորդային՝ մոտ 60 հազար տոննա խաղող մթերեց:
Ուրախ ենք փաստել, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն շարունակում է գտնվել գյուղացու կողքին, այլ շատ դեպքերում նաև խրախուսում է նրանց: Այս տարի Գագիկ Ծառուկյանը, ելնելով խաղողագործ գյուղացիների ծանր վիճակից, երբ բերքը քիչ է եղել, իսկ եղածն էլ վնասվել է կարկուտից, խաղողի մթերման գինը բարձրացրեց՝ դարձնելով 150 դրամ մեկ կիլոգրամի դիմաց: Նման գնով մթերում այսօր կատարում է միայն Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատը, ի դեպ, սեփական շահույթի հաշվին: Ստացվում է այնպես, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը Հայաստանում ամենաբարձր գնով խաղող մթերողն է:
Գործարանը գումարը վճարում է անմիջապես մթերումից հետո, ինչը էլ ավելի կարևոր է: Նշեմ, որ միայն Արարատի մարզում ավելի քան 5000 խաղողագործ կա, ում համար դա ապրուստի միակ աղբյուրն է: