Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է
Sport«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր և թիմակից Ալվարո Մորատայի՝ մեկնարկային կազմում ընդգրկվելու համար մրցակցության մասին.
«Ես չեմ սիրում ասել, թե ինչ-որ բանով գերազանցում եմ մյուս ֆուտբոլիստներին: Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է: Կարծում եմ՝ «Վեսթ Հեմի» դեմ ես լավ էի խաղում, դրա համար էլ տխրեցի, երբ ինձ փոխարինեցին:
Ամեն դեպքում, որոշումներ կայացնողը մարզիչն է, իսկ մենք պետք է հարգենք նրան: Ե՛վ ես, և՛ Ալվարոն ցանկանում ենք հնարավորինս շատ գոլեր խփել մեր թիմի համար»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է «Goal»-ը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օլիվյե Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 6 հանդիպման, սակայն գոլերով դեռ աչքի չի ընկել: