Ծառուկյանի որոշմամբ այս տարի խաղողը կմթերվի հանրապետությունում ամենաբարձր գնով
SocietyԱրման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արմավիրի ու Արարատի մարզերը ՀՀ տարածքի ամենաշատ խաղող ապահովող մարզերն են։ Սեպտեմբերի կեսից սկսվում է խաղողի մթերման գործընթացը։ Տարիներ շարունակ այս մարզերի խաղողի մթերմամբ զբաղվել է «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը։ Սակայն տարին նպաստավոր չէր որակյալ խաղողի բերք ստանալու համար՝ շոգը, կարկուտը վնասել էին խաղողի բերքի մեծ մասը, ու խաղողագործը խնդրի առաջ էր կանգնել, ու գյուղացիների միակ հույսը Գագիկ Ծառուկյանն էր։
Խաղողագործների հույսերն արդարացան, երբ Ծառուկյանը խնդրի լուծումը գտած՝ եկավ նրանց հետ հանդիպման։ Ծառուկյանը հասկանալով՝ արևածագից մինչև արևամուտ, ամռան տապին, արևի տակ աշխատող խաղողագործի հոգսը, որոշում է կայացրել խաղողը բարձրացնել մթերվող խաղողի գինը և մթերել 150 դրամով, որն ի դեպ, ՀՀ տարածքում ամենաբարձր գինն է։
Կարծում ենք, որ Արմավիրի ու Արարատի մարզերի բնակիչները նույնիսկ չէին էլ կասկածում, որ Ծառուկյանի առաջարկած լուծումը լավագույնն է լինելու։ Նրա որոշումը ընդունվեց մեծ ոգևորությամբ և ծափահարություններով։
Արդարացի կլինի նշելը, որ խաղողի մթերմանը զուգահեռ, կոնյակի գինը չի բարձրանալու, ինչը նշանակում է, որ Ծառուկյանը խաղողագործների աջակցելու համար օգտագործում է սեփական միջոցները։
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Ծառուկյանը ցույց տվեց, որ կանգնած է ժողովրդի կողքին, ու պատրաստ է նրանց աջակցել ամեն հարցում։