Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի Երևանում
SportԿանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը՝ Հայաստանում:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հոկտեմբերի 2-ից 8-ը Հայաստանում կանցկացվի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը: Մրցաշարի 12-րդ խմբում ընդգրկված են կանանց Հայաստանի, Բելգիայի, Ուելսի և Իսլանդիայի Մ-19 հավաքականները: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում և «Բանանց» մարզադաշտում: