Մեծ ներդրում՝ հայկական մշակույթային արժեքների պահպանման գործում
SocietyՍտելլա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգը կա, երբ կա պատմություն: Իսկ ազգի պատմությունը ստեղծվում է նրա մեծ գործիչների կողմից և ցուցադրվում պատմական կառույցների միջոցով: Հայաստանում կան մի շարք պատմական կառույցներ, որոնք կարիք ունեն, որպեսզի դրանք վերակառուցվեն և վերանորոգվեն: Սակայն բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում պատմական շինությունների պահպանման հարցը ետին պլանում է:
Քանի որ ոչ ոք այսքան տարի ուշադրություն չէր դարձրել Հաղպատի վանքի վերակառուցմանը, Գագիկ Ծառուկյանը իր Դսեղ կատարած այցի ժամանակ խոստացավ վերակառուցել Հաղպատի վանքը: Սա իրոք մեծ ներդրում է հայկական մշակույթային արժեքների պահպանման հարցում, քանի որ չպետք է մոռանալ, որ Հաղպատի վանքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Բացի այդ շատ կարևոր էր, որ Գագիկ Ծառուկյանը իր այցի ընթացքում այցելեց Հովհանես Թումանյանի տուն-թանգարան, տեղեկացավ թանգարանի խնդիրների հետ և խոստացավ իր աջակցությունը ցուցաբերել առկա խնդիրների կարգավորման հարցում: Սա շատ կարևոր է, քանի որ հաջորդ տարի փետրվարին նշվելու է Հովհաննես Թումանյանի 150 ամյակը, որն էլ այսուհետ կնշվի արժանավայել պայմաններում:
Եվ իհարկե՝ ու՞ր կշարժվի ազգը առանց հաղթանակների: Իսկ հաղթանակները հիմա լինում են նախ և առաջ սպորտի ոլորտում: Եվ քանի որ գյուղում գտնվող սպորտ դպրոցը գտնվում էր անմխիթար վիճակում, ապա Գագիկ Ծառուկյանը խոստացավ աջակցել, որպեսզի գյուղի երեխաները արժանավայել պայմաններում մարզվեն, որպեսզի բարձր պահեն հայոց եռագույնը միջազգային մրցումներում: