Որքա՞ն է 19 տարի պաշտոնավորող դատավորի ունեցվածքը
AnalysisԱրագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի դրամական միջոցները 2017 թ. սկզբում կազմել են 1 մլն ՀՀ դրամ և 90 000 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում դրամական միջոցները ո՛չ ավելացել են, ո՛չ պակասել: Այս մասին տեղկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից:
Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ դատարանի նախագահը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են միայն աշխատավարձից: 2017 թ. եկամտի հանրագումարը կազմել է 10 801 748 ՀՀ դրամ:
Ուսումնասիրելով դատարանի նախագահի 2016թ. հայտարարագիրը՝ արձանագրեցինք, որ 2016թ. նրա դրամական միջոցներն ու ստացած եկամուտները 2017թ. առանձնապես փոփոխություններ չեն գրանցել: Միայն հավելենք, որ 2016 թ. սկզբին հայտարարագրած 80 հազար ԱՄՆ դոլարը 2016թ. վերջում ավելացել է 10 հազարով ու կազմել 90 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Սուրեն Մնոյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է 1999 թվականից: