Շունն անօգնական ընկած էր փողոցում և դանդաղ սատկում էր. Բայց այն ինչ արեց անցորդներից մեկը նրան օգնելու համար, ուղղակի ծափահարությունների է արժանի
LifestyleՊարզապես անհասկանալի է, թե ինչպես են Լոս Անջելեսի բնակիչներն անցել այս անօգնական շան կողքով մինչև այն պահը, երբ մի բարի մարդ վերջապես որոշեց օգնել նրան և դիմեց Գետտոյի փրկության ֆոնդին՝ կենդանուն փրկելու համար:
Ամենայն հավանականությամբ շունը բավականին երկար ժամանակ ապրել է փողոցում և խնամքի բացակյության պատճառով հայտնվել նման իրավիճակում:
Բարեբախտաբար, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կամավորական կազմակերպություններն անտարբեր չգտնվեցին այդ հարցի նկատմաբ և կազմակերպեցին շանը փրկելու օպերացին:

Փրկարարական աշխատանքերի ժամանակ պարզվեց, որ Սպիրիտ անունով շունը կշռում էր ընդամենը 12 կիլոգրամ: Կենդանին այնքան ծանր վիճակում էր գտնվում, որ նույնիսկ չէր կարողանում շարժվել: Նրա մարմնի վրայի վերքերը ժամանակի ընթացքում թարախակալել էին և սկսել քայքայել մաշկը:
Բայց դա եղել է անցած տարվա օգոստոսի 1-ին: Այդ ժամանակից ի վեր կենդանին ստանում է բժշկական օգնություն, ինչպես նաև սեր և խնամք:

Բժշկական միջամտությունից հետո, շան վրայից հեռացվել են վնասատու միջատները, նրան լողացրել են ու մշակել վերքերը:
Հաջորդը գալիս է ամենադժվարին մասը:

Այդքան բուժումներից հետո, Սպիրիտը շատ մեծ դժվարությամբ էր կանգնում ոտքերի վրա:
Այժմ նա ընդունում է պրոտեինային դիետա, որը նպաստում է արյան մեջ կարմիր գնդիկների ավելացմանը:

Շունը նաև շատ մեծ դժվարությամբ է հոգում իր բնական կարիքները: Նա դեռ տառապում է մկանային ցավերից և ընդհանուր թուլությունից:

Հասուն պիտբուլների հետ համեմատած նա ընդամենը փոքրիկ ձագուկի տպավորություն է թողնում:

Բայց նա իր կամքի ուժի շնորհիվ դեռ շարունակում է ապաքինվել:
Անասնաբույժները դեռ փորձում են պարզել հոդերի ուռուցքի պատճառները:

Նրանք դեռևս չեն հասկանում քաղցկեղի առաջացման պատճառը:
Լյարդի վիճակը գնահատվում է բավարար, ինչը չի կարելի ասել մյուս օրգանների մասին:
Այդուհանդերձ միակ բանը որով այժմ կարելի է օգնել Սպիրիտին դա՝ հույսն է:

Բնականաբար կենդանու լիարժեք ապաքինման համար դեռ շատ երկար ժամանակ է հարկավոր, ինչին պատրաստ են համբերել նրան խնամող անասնաբույժները:
Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարի և հոգատար մարդիկ աշխարհում դեռ շատ կան…