Երբ փրկարարները գտան աղջկան,նա արդեն մահացած էր. Այն,ինչ նրանք գտան աղջկա մարմնի տակ,ապշեցրեց բոլորին
Lifestyle2016 թ. օգոստոսի 24-ին իտալական քաղաք Պեսկարա դել Տրոնտոյում տեղի ունեցավ երկրաշարժ,որը շատ կյանքեր խլեց:

Որոնումների ժամանակ փրկարարները փլատակների տակից գտան մի աղջկա,որը հրաշքով ողջ էր մնացել:Երբ նրանք հանեցին աղջկան փլատակների տակից,հասկացան,թե 4-ամյա փոքրիկն ինչպես է ողջ մնացել:Նրան փրկել էր իր ավագ քույրը`պաշտպանելով փոքրիկին իր իսկ մարմնով:Նա գրկել էր փոքրիկին աղետի ժամանակ,և բեկորները թափվել էին իր վրա: Աղջիկը տեղում մահացել էր
Փոքրիկ Ջուլիայի թաղման արարողությանը եկել էին մասնակցելու հարյուրավոր մարդիկ:Նրանք իրենց հետ բերել էին ծաղիկներ,քաղցրավենիքներ և շնորհակալական նամակներ:

Փրկարարներից մեկը նույնպես նամակ էր գրել աղջկան:

<<Բարև սիրելիս:Ես օգնում էի,որ քեզ հանեն փլատակների տակից:Ներիր մեզ,որ ուշացանք և հասանք այն պահին,երբ դու արդեն չէիր շնչում:Դու պետք է իմանաս,որ մենք արեցինք ամեն հնարավոր բան քեզ փրկելու համար:Ես վերադառնում եմ տուն,բայց այժմ ես գիտեմ,որ մեզ երկնքից մի հրեշտակ է հետևում:Գիշերները դու երկնքում վառվող աստղ կլինես: Հաջողություն Ջուլիա: Չնայած նրան,որ մենք երբեք էլ չենք տեսնվել,ես քեզ սիրում եմ: Անդրեա>>