Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայկական կողմը պետք է «շուռ տա» սեղանը. արտաքին քաղաքականության վերակառուցման փուլը

Interview

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, որի ընթացքում խոսել է նաև ՀՀ արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան խնդրի մասին: 

Նա մասնավորապես ընդգծել է. «Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարևրում է ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ուղերձը:

«Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը չի կարող հասնել հաջողության առանց Ղարաբաղի: Հայկական կողմը փորձ է անում իրավիճակը վերադարձնել 1998թ. դրությանը, երբ բանակցությունները եռակողմ էին: Ղարաբաղյան կոնֆլիկտ, Ղարաբաղի ճակատագիր, բայց բանակցության սեղանին Ղարաբաղը չկա: Հենց այս պատճառով է, որ հարցը չի լուծվում: Եթե ձեզ հետաքրքրում է միայն հողը, կարելի է մի քանի վագոն հող բերել ու տալ ձեզ, կամ լցնել ձեր վրա, բայց մենք չենք հանդուրժի, որ մարդկանց դիպչեք: 100 տարի առաջվա տեղի ունեցածը այսօր չի կրկնվելու: Սա էր հիմնական ուղերձը: Ի վերջո, այն տարածքային վեճ չէ. այստեղ Ղարաբաղի իքնորոշման հարցն է, Ղարաբաղի ժողովրդի կամքի, մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցն է: Իսկ բանակցային գործընթացում Ղարաբաղի ժողովրդի ձայնի բացակայությունն ուղղակի հեռացում է հարցի կարգավորումից: Ադրբեջանի ցանկությունը՝ հարցը տեղափոխել տարածքային վեճի հարթություն, ուղղակի խեղաթյուրում է կոնֆլիկտի էությունը»,-Orer.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ուղերձը համոզիչ դարձնելու և տեղ հասցնելու համար քաղաքագետն իր տեսլականն ունի. «Դրա համար հայկական կողմը պետք է ջարդի Ռուսաստանի կողմից ձևավորված տարածաշրջանային ուժերի դասավորությունը: Այո՛, այդ սեղանը հայկական կողմը պետք է «շուռ տա»: Սեղան, որի վրա ուտող խմողի դերում Ռուսաստանն է»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, վարչապետի ելույթում արտաքին քաղաքականության առումով կտրուկ շրջադարձերի չգնալու վերաբերյալ ուղերձ ևս եղավ, Ռ. Մեհրաբյանն արձագանքեց. «Այո՛, Հայաստանը սուվերեն պետություն է, և իր հարաբերությունները կառուցում է համաձայն իր որոշումների և իր շահերի: Եվ դա ինչ-որ մեկի դեմ չէ կամ ինչ-որ մեկի հաշվին, ինչպես փորձում է ընկալել Ռուսաստանը: Մեծ հաշով՝ դրանք մեսիջներ էին, որոնք առաջին հերթին ուղղված էին Ռուսաստանին: Փաշինյանը ներկայացրեց իրականությունը»:

Գնահատելով ՄԱԿ-ի դերը՝ քաղաքագետն ընդգծեց, որ այսօր, ցավոք սրտի, ՄԱԿ-ն օգտագործվում է նաև միջազգային կարգին ուղղված մարտահրավերներ նետելու համար: 

«Ցավոք սրտի, պաշտպանական մեխանիզմները չկան: Նման մարտահրավերների դեպքում հորդորներից այնկողմ ՄԱԿ-ն այլ լծակներ չունի: Քանի որ աշխարհը փոփոխվում է, այնուամենայնիվ, կփոխվի նաև ՄԱԿ-ը, ինչի համար, սակայն, ժամանակ է պետք: Իսկ Հայաստանի գործունեությունը ՄԱԿ-ում շատ կարևոր ուղղություն է: Դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից պետք է լինի, որը պետք է գա ու լրացնի Հայաստանի ակտիվ քաղաքականությանը՝ տարբեր ուղղություններով: Այդ իմաստով, կարծում եմ, որ բավականաչափ աշխատանք է տարվում: Հայաստանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող դիվանագիտության ամենաակտիվ մասնակիցներից է, բայց մյուս կողմից էլ ներկայումս Հայաստանը գտնվում է իր արտաքին քաղաքականության վերակառուցման փուլում. Հայաստանի արտաքին քաղաքականության հետագծի հետ կապված դեռ բազմաթիվ թյուրըմբռնումներ են մնում՝ շատ անելիքներ ունենք: Մասնավորապես, խոսքը Արևմուտքի հետ մեր հարաբերությունների մասին է, որը Հայաստանի ազգային անվտանգության, ՀՀ կենսական կարևորության, ՀՀ ապագայի խնդիր է»,-նշեց նա՝ կարևորելով Արևմուտքի հետ հարաբերությունների նոր տրամաբանության անհրաժեշտությունը:

Աննա Բադալյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor