Արթուր Գևորգյանը իր ձախողումների պատճառը պետք է փնտրի միայն իր մեջ
SocietyՇավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ակամայից մատնեց այն ամենը, ինչը ցանկանում էր քողարկել: Այն, որ հայկական բռնցքամարտում վաղուց խնդիրներ կան, գիտեն բոլորը, իսկ դա կապված է Արփթուր Գևորգյանի՝ ֆեդերացիայի նախագահ լինելու փաստի հետ:
Բազմաթիվ հայտնի և լեգենդար մարզիչներ, մարզիկներ այս օրերին արդարացի դժգոհություներ են բարձրաձայնում՝ կապված Բռնցքամարտի գործող ֆեդերացղիայի հետ: Առաջին դժգոհությունը այն է, որ ֆեդերացիայի նախագահի ընտրություները վերջերս անցան բազմաթիվ ակնհայտ խախտումներով, երբ ընտրությանը հրավիրված չէին եղել պատվիրակներից շատերը, իսկ հրավիրված պատվիրակներից շատերի՝ «դեմ» ձայնը հաշվվել էր որպես «կողմ»: Սա հարուցել էր բռնցքամարտի բամզաթիվ ներկայացուցիչների արդարացի զայրույթը:
Այսօր Հայաստանում ընթացքի մեջ է Բռնցքամարտի նոր ֆեդերացիայի հիմնումը, որը կոչվելու է «Հայկական բռնցքամարտի ազգային ֆեդերացիա» և որը այս պահին պաշտւոնական ճանաչման գործընթացի մեջ է: Մոտ ապագայում նորաստեղծ ֆեդերացիան դիմելու է նաև AIBA-ին՝ վերջինիս կողմից պաշտոնապես ճանաչվելու համար:
Հենց այս փաստն է հոգեխանգարմունքի մեջ գցել Արթուր Գևորգյանին, ով երեկ ասուլիս էր հրավիրել և անհանգիստ ու շատ նյարդային ձևով փորձում էր հերքել իր հետ կապված դժգոհությունները: Սակայն Արոթւր Գևորգյանի ջղաձիգ վիճակը, ակնհայտ նյարդային լարվածությունը վկայում էին, որ նա լուրջ մտահոգված է, և հայտնի դժգոհություները իսկապես հիքմեր ունեն ու այն, ինչ ասում էին նրա գլխավորած ֆեդերացիայի մասին, միանգամայն ճիշտ է:
Բռնցքամարտը Հայաստանի հայտնի սպորտաձևերից է և սպորտաձևը չպետք է տուժի մեկ մարդու ապաշնորհ կառավարման պատճառով, և այս դեպքում մարզաձևի ներկայացուցիչները մարզաձևը փրկելու և զարգացնելու համար լիովին իրավունք ունեն նոր ֆեդերացիա ձևավորել և ակտիվորեն շարունակել իրենց աշխատանքը: Իսկ Արթուր Գևորգյանը ասուլիսներ տալու փոխարեն ավելի լավ է մտածի այն մասին, թե ինչպես շուտով իր գլխավորած ֆեդերացիայում ոչ մի մարզիկ և մարզիչ չեն մնալու: Իսկ դրա պատճառն ու մեղավորությունը Արթուր Գևորգյանը պետք է փնտրի միայն իր մեջ, քանի որ ցանկացած մարզիչ և մարզիկ ընտրություն կատարելուց ընտրում է ավելի լավին: