ԱՄՆ կոալիցիան ստանձնել է Սիրիայում և Իրաքում 1114 խաղաղ բնակիչների մահվան պատասխանատվությունը
International news«Կոալիցիան 30 007 հարված է իրականացրել 2014 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի օգոստոսի վերջը: Հիմնվելով հասանելի տեղեկությունների վրա՝ համատեղ միավորված օպերատիվ խմբի (CJTF-OIR) գնահատականով՝ այդ ընթացքում առնվազն 1114 քաղաքացիական անձ է սպանվել ոչ դիտավորյալ կոալիցիայի հարվածների հետևանքով «Անսասան վճռականություն» գործողության մեկնարկից ի վեր»,- ասված է հայտարարությունում:
Հուլիսի վերջի դրությամբ՝ կոալիցիայի հարվածների հետևանքով զոհվել է 1059 խաղաղ բնակիչ:
ԱՄՆ-ն և իր դաշնակիցները 2014 թվականի օգոստոսից ի վեր Սիրիայում և Իրաքում իրականացնում են «Անսասան վճռականություն» ռազմական գործողություն՝ ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դեմ: