Երիտասարդը սրճարանում բղավեց կնոջ վրա և ասաց, որ նա փակի իր 8 ամսական երեխայի բերանը. Կինն անգամ չհասցրեց պատասխանել նրան, երբ տեղից վեր կացավ տղայի հայրը և․․․
TVԾնողները լավ գիտեն, թե ինչքան բարդ է փոքր երեխաների հետ լինել մարդաշատ վայրերում: Երեխաներին կարող է ինչ-որ բան դուր չգալ և նրանք միանգամից կսկսեն բարձր ձայնով լաց լինել: Ցավոք նման դեպքերում երեխաներին միանգամից հանգստացնել չի լինում:
Այդ իսկ պատճառով, երբեմն նույնիսկ ծնողները հայտնվում են անհարմար իրավիճակներում: Լինում են դեպքեր, երբ երեխայի լացի պատճառով անծանոթները դժգոհություն են հայտնում, որն էլ մեծ մասամբ առանց վեճերի չի ավարտվում:
Մեր այսօրվա հերոսուհին՝ Լյուսին մտածում էր, որ իր 8 ամսական փոքրիկը արդեն կարող է իր հետ դուրս գալ մարդաշատ վայրեր և երեխայի հետ գնաց մոտակա սրճարան ճաշելու: Աղջիկը գիտեր, որ փոքրիկը կարող է հանկարծակի լաց լինել, բայց և այնպես փորձում էր չմտածել դրա մասին:
Բայց ներս մտնելուց մի քանի րոպե անց փոքրիկը սկսեց լաց լինել: Լյուսին ամեն ինչ անում էր նրան հանգստացնելու համար, բայց բոլոր փորձերը ապարդյուն էին: Լյուսին հասկանում էր, որ այդ ամենը անհասնգտոթյուն էր պատճառում մյուս այցելուներին, բայց և այնպես չէր կարողանում ոչ մի կերպ հանգստացնել երեխային:
Հանկարծ 20-ամյա մի երիտասարդ բղավեց կնոջ վրա և ասաց, որ նա լռեցնի փոքրիկին: Լյուսին փորձեց իր տեղը դնել երիտասարդին, բայց բանը դրան չհասավ: Փոխարենը կինն ականատես եղավ մի շատ հետաքրքիր իրադարձության:
Տղան իրականում մենակ չէր, այլ հոր հետ: Մինչ Լյուսին մտածում էր, թե ինչպես պատասխաներ անհարգալից անծանոթին, հայրը վեր կացավ տեղից և սկսեց բղավել տղայի վրա: Հայրը հրամայեց ներողություն խնդրել կնոջից և նույնիսկ օգնել նրան պատվերը սեղանի մոտ տանելու գործում: Անշնորք տղան ներեղություն խնդրեց Լյուսիից և օգնեց նրան: Մնացած ամբողջ ընթացքում նա ոչինչ այլևս չասաց:
Երբ Լյուսին տուն վերադարձավ, որոշեց իր տպավորություններով կիսվել Ֆեյսբուքում: Նա շնորհակալություն հայտնեց տղայի հորից, բայց և այնպես մեղադրեց նրան տղայի անդաստիարակ պահելաձևի համար:
Լյուսին գրել էր նաև, որ ճիշտ դաստիարակության դեպքում տղան հաստատ նման քայլի չէր դիմի կամ գոնե կամաչեր հոր ներկայությունից: