Իրանի ԱԳ նախարարը հերքել Է միջուկային զենք մշակելու Իսրայելի վարչապետի մեղադրանքները
International newsԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն պնդումները, թե Թեհրանը շարունակում Է միջուկային զենքի մշակումները, եւ Թել Ավիվին մեղադրել Է գաղտնի միջուկային ծրագիր իրագործելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նաթանյահուն պետք Է բացատրի՝ ինչպես Է Իսրայելը, որը մերձավորարեւելյան տարածաշրջանում միջուկային զենք ունեցող միակ երկիրն Է, կարող Է նման լկտի մեղադրանքներ առաջադրել մի երկրի, որի միջուկային ծրագիրը քանիցս խաղաղ Է հայտարարված Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կողմից»,- հայտարարել Է նախարարը իրանական IRNA գործակալությանը: Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել Էր, որ Իրանը միջուկային զենք Է մշակում Թեհրանի երկու գաղտնի օբյեկտներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: