Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եթե հանկարծ Քոչարյանը փորձի քաղաքական հայտ ներկայացնել, ապա կհավաքի մինուս 120 % ձայն»

Interview

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը համարում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի մոտ 81 % ձայնը խոսում է այն մասին, որ ժողովուրդը պատրաստ է պայքարել հեղափոխության շարունակության և այն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: «Այդ ընտրության ժամանակ որոշվելու էր, թե ժողովրդական այս շարժումը շարունակություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Եվ փողոցային պայքարի ու մարդկանց տրամադրությունները վերածվեցին քվեաթերթիկի: Կարևորը դա էր: Այսինքն, խնդիր էր դրված պարզել, թե ժողովրդական շարժումը միայն փողոցո՞ւմ է, թե՞ այն կարող է նաև իրավական լուծում ստանալ: Խնդիրը լուծվեց և ստացավ նաև իրավական լուծում: Այսինքն, այսօր կարող ենք ասել, որ դե ֆակտո ժողովրդի աջակցությունը դե յուրե ամրագրվեց»,– ասաց Ա. Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահի կարծիքով, չի կարելի, սակայն, համարել, որ դրա հետևանքով քաղաքական դաշտն ամայացել է: Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընդամենը «այո»–ի և «ոչ»–ի խնդիր է դրված եղել և այն լուծվել է, ու եթե դրան գումարում ենք մի քանի այլ գործոններ, ապա պատկերն ավելի տեսանելի է դառնում:

«81 %-ըը ոչ միայն քաղաքապետի թեկնածուի, այդ շարժման, քաղաքական ուժի օգտին, այլև նախկին քաղաքական ուժին և նախկին իշխանությանը տրված «դեմ» ձայների հանրագումարն է: Այդ պատճառով է տոկոսն այդքան բարձր, որն իրականում շարժման փաստաթղթային ձևակերպումն էր: Հաջորդ ընտրություններն ավելի քաղաքական կլինեն, քանի որ այդ ժամանակ արդեն կմրցակցեն կուսակցությունների քաղաքական ծրագրերը: Այսինքն, այդ «այո»–ի և «ոչ»–ի տարբերակը, որը գերակշռում էր այս ընտրությունների ժամանակ, ավելի քիչ կլինի: Ի դեպ, ինչքան ուշ լինեն խորհրդարանական ընտրություններն, այնքան ավելի քաղաքական կլինեն, բայց այսօրվա խնդիրն ավելի շատ հեղափոխական ցիկլն ավարտելու մեջ է: Եվ ընտրությունները շուտ կամ ուշ անցկացնելու հարցի մասին ես ասել եմ և հիմա էլ պնդում եմ, որ ինչքան շուտ այն անցկացվի, այնքան լավ: Հարկավոր է այս ցիկլը փակել և ժողովրդին մի քիչ հանգիստ թողնել, ոչ թե անընդհատ սպասել, որ ժողովուրդն իշխանություններին աջակցի»,– ասաց Ա. Մանուկյանը:

Խոսելով առաջիկայում ՀՀԿ–ի քայլերի մասին՝ ՀԱԿ փոխնախագահի կարծիքով, ժամանակն է, որ մի քիչ էլ հանրապետականները հանգստանան, այս պահին որոշ ժամանակով «թայմ աութ» հայտարարեն, ինչը, ըստ նրա, կլինի ամենախոհեմ ու ամենաբարենպաստ որոշումը նրանց համար: Մանուկյանը զուգահեռներ անցկացրեց իրենց կուսակցության ներկայացուցիչների իշխանության և ներկայի միջև և հիշեցրեց, որ իրենք էլ իշխանությունից հեռանալուց հետո այդ իրավիճակում են եղել: Նույնիսկ երկու անգամ երկար ժամանակով են ընդմիջում ունեցել, բայց միևնույն ժամանակ դիմացել են այդ փորձությանը:

«Սա էլ թող իրենց համար փորձություն լինի: Թող դիմանան այդ փորձությանը, ի՞նչ է եղել, որ: Քաղաքական ուժը պարտություններին ու փորձություններին դիմանալու համար է նաև: Այդ որոշումը նրանց համար կլիներ ամենանպաստավորն ու ամենախոհեմը: Վստահ եմ, որ նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնք այդպես են մտածում: Վերջապես մեղք են այն մարդիկ, ովքեր անընդհատ երազել են իշխանությունը պահելու մասին: Մի քիչ էլ ռեալությունից կտրված լինելով՝ չեն ուզում հավատալ, որ իրենց գնացքը գնացել է: Դեռ թպրտում են և փորձում են պահել այն, ինչը պահել հնարավոր չի: Այդ մարդկանց էլ է պետք վերջնականապես հիմնավորապես ցույց տալ, որ հին իշխանությունները, հին քաղաքական ռեժիմը, իշխանությունը գողացողները այլևս առաջիկա քաղաքական պայքարում չկան ու չեն կարող լինել, քանի որ այլևս գոյություն չունեն: Եվ այդ պատճառով էլ, ես կարծում եմ, որ ինչքան շուտ անցկացվեն պառլամենտական ընտրությունները, այնքան լավ»,– ասաց Ա. Մանուկյանը:

Խորհրդարանական ընտրությունները շուտ անցկացնելու դեպքում արդյոք չի՞ կրկնվի նույն պատկերը և մենք այս անգամ արդեն խորհրդարանում էլ չե՞նք ունենա նույն՝ 81%–անոց արդյունք հարցին նախկին պատգամավորը պատասխանեց, որ ի տարբերություն Երևանի ավագանու, ընտրական օրենսդրությունը պառլամենտական ընտրությունների մասով սահմանափակում է, ինչը թույլ չի տալիս, որ որևէ քաղաքական ուժ 65 %–ից ավելի քվեներով ներկայացված լինի խորհրդարանում:

«Դա նշանակում է, որ ուժը որքան էլ շատ ձայներ հավաքի, միևնույն է, ձայների 35 %–ը պետք է բաժանվեն այլ քաղաքական ուժերի միջև: Եվ այդ մասով կարելի է մտահոգությունը փարատված համարել: Եվ ես համոզված եմ, որ այդ 35%–ի մեջ միանշանակ մեծ մասը կլինեն ընդդիմության ներկայացուցիչներ: Ի դեպ, քաղաքականության մեջ կա նաև մի այսպիսի կանոն՝ քաղաքականությունը միատարրություն չի սիրում: Եվ եթե անգամ նման բան տեղի ունենա, չի բացառվի, որ հենց ներսից ծնվեն ընդդիմադիրներ: Մենք այդ փորձն ունենք, և ես դրանից էլ չեմ վախենում: Այսինքն, եթե անգամ իշխանությունը մեծամասնություն լինի խորհրդարանում և ունենալով ժողովրդի աջակցությունը՝ կարողանա ռեֆորմների ճանապարհով գնալ՝ իր թիկունքին զգալով ժողովրդի հևքը, ապա թող լավ աշխատի և թող ընդդիմության գործն էլ քիչ լինի»,– ասաց Ա. Մանուկյանը:

Խոսելով Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու և դրանով պայմանավորված քաղաքական նոր իրողություն ձևավորվելու մասին, ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ այն չի կարող քաղաքական գործոն լինել, քանի որ այդ պարագայում գործ ունենք ընդամենը փողի և այդ փողին ծախվողների և բանակի հետ, ինչն արդեն խոսում է բարոյականության մասին:

«Անգամ այդ ամենով հանդերձ Քոչարյանը երբեք չի կարողանա մտնել իրավական և քաղաքական դաշտ: Ատելությունը ձեր ասած մարդու նկատմամբ այնքան շատ է ու խիտ, որ նրա վերադարձը պարզապես բացառվում է: Եվ եթե հանկարծ նա փորձի նման հայտ ներկայացնել, ապա կհավաքի մինուս 120 % ձայն: Պետք է հասկանալ, որ այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի,և եթե նա մի քանի միլիարդ ունի, ապա դա դեռ չի նշանակում, որ կարող է ժողովրդի կամքը, զայրույթը, ատելությունը այդ փողով գնել: Ես այդ հարցում էլ եմ հանգիստ և վերջին քվեարկությունը ցույց տվեց, որ նա քաղաքական դաշտում ընդհանրապես գոյություն չունի: Եթե, այնուամենայնիվ, ուզում է երևալ, ապա դա նշանակում է, որ դեռ չի զգում, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում», – ասաց Ա. Մանուկյանը:

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor