Որքա՞ն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալի ունեցվածը
EconomicsԱնշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Լևոն Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Լևոն Մելիքյանը հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի դրամական միջոցները կազմել են շուրջ 2 269 773 ՀՀ դրամ և 598 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 828 640 ՀՀ դրամ:
Ըստ Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ Լևոն Մելիքյանը ճարտարապետության մագիստրոս է, մասնագիտական և ՏՏ ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունի:
Աննա Բադալյան