Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն էր առաջացել նաև ջրամբարներից ՀԷԿ-երի լրացուցիչ ջրառի պատճառով
SocietyՀԷԿ-երը լրացուցիչ ջրառ են իրականացրել ջրամբարներից: Այդ պատճառով էլ այս տարի Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությոՒն էր առաջացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Մենք ուսումնասիրել ենք ՀԷԿ-երի արտադրած էներգիան և եկել այն եզրակացության, որ դրանք լրացուցիչ ջրառ են իրականացնում ջրամբարներից: Դրա հետեւանքով էլ անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել Սևանան լճից: Լրացուցիչ ստուգումների համար այս տվյալները փոխանցել ենք բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին»,-նշեց նախարարը:
Նրա փաստմամբ` ձևավորվում է 7-8 մլրդ խմ մակերեւութային ջրային ռեսուրս, իսկ մեր ջրապահանջարկը մոտ 2 մլրդ խմ է: Ստացվում է, որ Հայաստանն օգտագործում է 4 անգամ ավելի շատ ջուր, քան պահանջարկն է: Նախարարը նկատեց` մինչ 2030 թ. ջրային ռեսուրսները 11 տոկոսով կնվազեն: Միաժամանակ կավելանա նաև ջրի պահանջարկը: