Լուկաշենկոն առաջարկել Է նորացնել ԱՊՀ-ի զարգացման հայեցակարգը
International newsԲելառուսի նախագահ Ալեսքանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ ԱՊՀ-ի երկրները չունեն Համագործակցության զարգացման ընդհանուր տեսլական եւ գլխավոր պլան եւ որ չի հաջողվել մինչեւ վերջ ձեւավորել տեսական մոդել եւ ստեղծել երկրների տնտեսական ինտեգրման գործնական ռազմավարությունը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԲելՏԱ-ն: «Ժամանակակից իրողություններին Համագործակցության ադապտացման շրջանակում մենք ձեռնամուխ ենք եղել ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգի վերանայմանը»,-ասել Է Լուկաշենկոն՝ սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ելույթ ունենալով ԱՊՀ-ի գագաթնաժողովում: Նա առաջարկել Է «կառավարություններին հանձնարարել՝ այդ փաստաթղթում նորացնել տնտեսական բլոկը»:
«Այն կարող Է գաղափարախոսական հիմք դառնալ Համագործակցության շրջանակներում գիտաարտադրական եւ ներդրումային ներուժի առավել ամբողջական օգտագործման համար: Անհրաժեշտ Է դա խելամիտ կերպով կապակցել 2020 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարության մշակման հետ»,-ասել Է Լուկաշենկոն: