Բակո Սահակյանն Ազոխ գյուղում մասնակցել է դպրոցի նորակառույց շենքի բացման արարողությանը
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28–ին այցելել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղ, որտեղ մասնակցել է դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ գյուղերում ուսումնական հաստատություների շենքային պայմանների բարելավումը եւ ուսման որակի բարձրացումը եղել են ու կմնան պետության ուշադրության կենտրոնում՝ որպես կրթության զարգացման կարեւոր առաջադրանքներից: