Ջոնսոնը հրապարակել է Brexit-ի իր ծրագիրը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների կանադական մոդելի հիման վրա
International newsՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին համարում են երկրի վարչապետի պաշտոնի առավել հավանական ապագա հավակնորնդրից մեկը, հրապարակել է Brexit-ի իրականացման իր ծրագիրը:
Ծրագիրը, որը Թերեզա Մեյի կառավարության առաջարկությունների այլընտրանքն Է, որոնք հուլիսի 6-ին հաստատվել են նախարարների կաբինետի՝ Չեքերս վարչապետական մերձքաղաքային նստավայրում կայացած նիստում, սեպտեմբերի 28-ին հրապարակվել Է The Daily Telegraph թերթի տպագիր տարբերակում:
Առաջարկվող ծրագրի հիմքում ընկած Է Brexit-ի պայմանների շուրջ ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքման հնարավորությունը այսպես կոչված կանադական տարբերակով, երբ որպես մոդել Է ընդունվում ԵՄ-ի եւ Կանադայի միջեւ ազատ առեւտրի համապարփակ գոտու մասին համաձայնագիրը (CETA):
Նկատի Է առնվում, որ այդ դեպքում Մեծ Բրիտանիան պետք Է ազատություն ստանա ներքին ու առեւտրական քաղաքականության հարցերին վերաբերող որոշումներ ընդունելիս, ինչպես նաեւ իրավասու լինի դադարեցնել աշխատուժի ազատ տեղաշարժը՝ ստեղծելով արդյունավետ ու հավասարակշռված միգրացիոն մեխանիզմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: