Ինդոնեզական կղզում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին հաջորդել է հզոր ցունամին
International newsԻնդոնեզիայի Սուլավեսի կղզում ուրբաթ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով ցունամի է առաջացել: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի երկրաֆիզիկայի գործակալության տվյալները:
Հայտարարությանը զուգահեռ համացանցում տեսանյութ է տարածվել, որում պատկերվում է, թե ինչպես է հսկա ալիքը հարվածում քաղաքին:
Երկրաշարժին հաջորդած երկու մետր բարձրության ալիքը հարվածել է Պալու շրջանին, սակայն տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ալիքներն արդեն նահանջել են: Հնարավոր զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:
Այսօր՝ ավելի վաղ, 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Սուլավեսի կղզում, որից հետո օդերևութաբանները ցունամիի նախազգուշացում էին տվել: