Անգելա Մերկելը հայտարարել է Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու մասին
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ:
DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին Մերկելն ասել է սեպտեմբերի 28-ին՝ Բեռլինում Էրդողանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ գագաթնաժողովը կարող է կայանալ հոկտեմբերին:
«Մենք կողմ ենք հանդես գալիս քառակողմ հանդիպման անցկացմանը», - ընդգծել է Մերկելը՝ հավելելով, որ Անկարան «զգալի» ջանքեր է գործադրում՝ ապաստան տրամադրելով ավելի քան 3 մլն սիրիացի փախստականի:
Բանակցությունների ընթացքում, մասնավորապես, կքննարկվի Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, որտեղ ՌԴ-ի և Թուրքիայի նախաձեռնությամբ նահատեսվում է հոկտեմբերի 15-ին ապառազմականացված գոտի ստեղծել զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև: