Microsoft ընկերությունը նոյեմբերի 7-ից կդադարեցնի Skype 7-ի ապահովումը
SocietyMicrosoft ընկերությունը նոյեմբերի 7-ից կդադարեցնի համակարգիչների, իսկ նոյեմբերի 15-ից բջջային հեռախոսների համար ապահովել Skype 7-ը, հաղորդում է IXBT-ն:
Այս տարբերակները դեռ որոշ ժամանակ կաշխատեն: Սակայն ծրագրավորողները խորհուրդ են տալիս թարմացնել մինչեւ Skype 8 տարեբրակը կապի խափանումներից եւ այլ տհաճություններից խուսափելու համար:
Ամռանը Microsoft-ը սկսել էր ամենուրեք տարածել Skype 8.0. տարբերակը: Այն փոխարինեց «դասական» Skype 7-ին եւ առաջարկում է զգալիորեն փոփոխված ինտերֆեյս, որը շատերին դուր չեկավ:
Ի սկզբանե Skype 7-ը պետք է դադարեր գործել սեպտեմբերի 1-ից: Microsoft-ը օգոստոսին օգտվողներին հետաձգելու հնարավորություն տվեց եւ հետեւեց Skype 8-ում գործառույթների ավելացման մասին օգտգվողների արձագաքններին: