Լավրով․ Իրանական միջուկային գործարքի փրկության լավ հնարավորություններ եմ տեսնում
International newsԳոյություն ունեն Իրանի միջուկային հարցի վերաբերյալ Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի (որից ԱՄՆ-ը դուրս է եկել) պահպանման լավ հնարավորություններ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ես տեսնում եմ բավական լավ հնարավորություններ, եթե միայն մեր եվրոպացի գործընկերները պատճատ չբռնեն, թե իրենց ընկերությունները չեն ուզում Իրանում աշխատել։ Այդ դեպքում ոչինչ չի ստացվի»,- նշել է Լավրովը։