ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսշի մամուլի քարտուղարը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում ներկայացրել է գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Գլխավոր ասամբլեայի շրջանակներում `ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը վերջին հայտարարությունների և շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի վերաբերյալ։Նա վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը համանախագահների կարեւոր միջնորդական ջանքերին և հորդորում է կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ անհրաժեշտ քաղաքական կամքի խթանման համար` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- նշված է հաայտարարության մեջ: