Բրիտանիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը թանկ կվճարի իր գործողությունների համար
International newsՌուսաստանը թանկ կվճարի իր գործողությունների համար, եթե փորձի վախեցնել Մեծ Բրիտանիային եւ խախտի միջազգային կանոնները։ Այս մասին Պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովում հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերոմի Հանթը՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Բրիտանական պահպանողականները պարզ ուղերձ ունեն Կրեմլի համար՝ եթե փորձեք վախեցնել մեր երկրին, եթե գործածեք քիմիական զենք, եթե չխաղաք միջազգային օրենքներով, ապա դրա գինը միշտ շատ բարձր կլինի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան շատ է մոտեցել ՀԳՎ-ի ցանցին»։