Իրանը եւ Չինաստանը կխանգարեն տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը
International newsԻրանը եւ Չինաստանը կխանգարեն տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը։ Այս մասին չինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ տեղեկացնում է Tasnim-ը։
Նրա խոսքերով՝ ամերիկացիները չեն ուզում, որ Արեւմտյան Ասիայում լինի այնպիսի ազդեցիկ երկիր, ինչպիսին է Իրանը, իսկ Արեւելյան Ասիայում՝ այնպիսի հզոր ազդեցիկ երկիր, ինչպիսին է Չինաստանը։