Առանց տիրոջ մնացած բանանի խմբաքանակը որոշեցին նվիրաբերել բանտին. բայց միայն տեսեք, թե ստուգման արդյունքում 18 միլիոն դոլարի ինչ գտան դրա մեջ (Ֆոտո)
LifestyleԱմերիկյան Ֆրիպորտ քաղաքի նավահանգստում 45 արկղ բանան հայտնվեց, որի տերն անհայտ էր։ Սահմանապահները որոշեցին այն նվիրաբերել տեղի բանտին։ Տեղափոխման ժամանակ հսկիչներից մեկը նկատեց, որ փաթեթավորումներից մեկը տարբերվում է մնացածից։ Մանրակրկիտ խուզարկության արդյունքում դրա արկղերից 540 փաթեթ կոկաին դուրս բերեցին, որի ընդհանուր արժեքը 18 միլիոն դոլար էր։

